Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Եթե Իրանը օգնության չգար, ԴԱԻՇ-ը կգրավեր Բաղդադը

Եթե Իրանը օգնության չգար, ԴԱԻՇ-ը կգրավեր Բաղդադը
12.11.2015 | 20:28

Corriere della Sera-ին հարցազրույցում Իրանի նախագահ Հասան Ռուհանին բարձր է գնահատել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Նա չի բացառել, որ Ռուսաստանը հետագայում կարող է ընդլայնել իր ռազմական կամպանիայի աշխարհագրությունը և Սիրիայից բացի՝ տարածել նաև Իրաքի վրա։ Ռուհանին կարևորել է, որ աշխարհի բոլոր երկրները կենտրոնանան միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վրա։ Նա հիշեցրել է, որ Իրանն առաջին երկրներից է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում աջակցեց իրաքյան բանակին, այլապես կգրավվեր Բաղդադը։ Ռուհանին գոհ է, որ առաջին անգամ գերտերություններն ու Մերձավոր Արևելքի երկրները նստել են բանակցային սեղանի շուրջ՝ կարգավորելու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Նա վերահաստատել է, որ Սիրիայի ճակատագիրը պետք է որոշի Սիրիայի ժողովուրդը։

Դիտվել է՝ 1953

Մեկնաբանություններ